Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
02.11.2018 | 00:01

Աստված իմաստությամբ դրեց երկրի հիմքերը և իմացականությամբ հաստատեց երկինքը, իր հանճարով անդունդներ բացեց, և ամպերն անձրևներ տեղացին։ Որդյա՛կ, մի՛ անտեսիր, այլ պահի՛ր իմ խորհուրդներն ու իմաստությունը, որպեսզի ապրի քո հոգին, և դրանք քո պարանոցի վրա զարդ լինեն, բուժում լինեն մարմնիդ համար և ոսկորներիդ համար` դարման։ Եվ դու ապահով կգնաս քո բոլոր ճանապարհներով, ու ոտքդ չի սայթաքի։ Եթե նստես, աներկյուղ կլինես, եթե քնես, քունդ անուշ կլինի, և չես երկնչի հանկարծահաս սարսափներից, ոչ էլ ամբարիշտների վերահաս հարձակումներից։


Առակներ 3. 19-25

Դիտվել է՝ 3429

Մեկնաբանություններ